ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը

Մի խումբ անձինք 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան ՀՀ 20 քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Հայտնի է` ով է Սուրեն Պապիկյանի անձնական գաղտնիքը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյան

«2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի վերաբերյալ քաղվածքներ։ Դրանց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են ՀՀ–ն և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ:

ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործության կատարումը, իսկ մյուսները լքել են ՀՀ տարածքը։ Նախաքննությունը շարունակվում է։