ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Երևանի փողոցներն այսուհետ կմաքրեն նաև փոշեկուլ ավտոմեքենաներով։ Նորությունը Facebook-ի էր էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին»,– գրել է քաղաքապետը` տեսանյութով ներկայացնելով նաև նոր ձեռք բերված տեխնիկան։
Տեսանյութից պարզ է դառնում, որ մեքենաներն արտադրված են Կուրգանի ճանապարհային մեքենաների գործարանում։ Ձեռք բերված փոշեկուլ ավտոմեքենաները դեռ միայն 2-ն են, բայց Մարությանը նշում է, որ սա դեռ միայն սկիզբն է, ու առաջիկայում այդ մեքենաներից դեռ շատ ենք ունենալու։
Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց
«Երևանի աղբահանման ու սանմաքարման պարկը շարունակում է համալրվել»,– վստահեցնում է Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք` «Սանիթեք» ընկերության հետ աղբահանության ծառայության պայմանագիրը խզելուց հետո Երևանի քաղաքապետարանն արդեն շուրջ 50 աղբահանման ավտոմեքենա է ձեռք բերել, մի մասն էլ ստացել է նվերի տեսքով։