Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Վարչապետը նոր մամուլի քարտուղար ու նոր օգնական ունի։ Երկուսն էլ կանայք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը։ Նա լրագրող է, աշխատել է «Սիվիլնեթ» կայքում, «Ավրորա» հիմնադրամում։

Դիմակների պակասից մինչև հանրաքվեի անցկացում. Փաշինյանն այցելել էր դեղատուն

Մեկ այլ որոշմամբ` Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական: Նա զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում. ինչպես են մարդիկ դիմավորում նրան

Հիշեցնենք` Փաշինյանի նախկին խոսնակը` Վլադիմիր Կարապետյանը, պաշտոնից ազատվել էր 2020թ–ի հունվարի 9-ին։

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չհաղթահարենք». Փաշինյանը հայտնեց դասերը հետաձգելու մասին