Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ

Թեհրանը ձգտում է թուլացնել ԱՄՆ–ի դերը տարածաշրջանում, այդ թվում` նրա դաշնակից Թուրքիային Իդլիբից դուրս մղելու ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թեհրանն ակտիվացրել է Սիրիայում Թուրքիայի ազդեցության դեմ պայքարը։

Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ

«Նախկինում Իրանն իր ռազմավարական նպատակներից ելնելով`մեծ մասամբ սիրիական բանակին օգնություն էր ցուցաբերում կենտրոնական և հարավային գավառներում` ինքն իր համար ելք ապահովելով դեպի Միջերկրական ծով։ Սակայն Իրանի հսկողության տակ գտնվող շիական խմբավորումները վերջերս տեղափոխվել են Իդլիբի ուղղությամբ»,–ասաց Սաֆրաստյանը։

Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու

Իդլիբում թուրքական զորքերը սիրիական երկու ինքնաթիռ են խոցել

Այդպիսով Թեհրանը փորձում է ավելացնել իր ազդեցությունը Սիրիայում։ Հնարավոր է` դա կապված է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ։ Դրանից հետո Իրանն ամեն կերպ փորձում է նվազեցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ազդեցությունը։

«Փորձելով թուլացնել Թուրքիայի դիրքերը` Իրանը հույս ունի դրանով նվազեցնել նաև ԱՄՆ–ի` իբրև Անկարայի գլխավոր հովանավորի, ազդեցությունը»,–նշեց Սաֆարյանը։

Թուրքիան բացել է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել էր փետրվարի 27–ին, երբ «Հայաթ Թահրիր աշ–Շամ» խմբավորման (Ռուսաստանում և այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Կառավարական զորքերը պատասխան կրակ էին բացել, զոհվել էր 36 թուրք զինվորական, որոնք չպետք է այնտեղ գտնվեին, ևս 30-ը վիրավորվել էր։ Ի պատասխան թուրքական զորքերը հարված էին հասցրել սիրիական բանակին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է ստեղծված իրավիճակը քննարկելու համար մարտի 5-ին այցելել Ռուսաստան։

Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել