ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Բրիտանական Daily Mail–ը հայտնում է, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։
Նշվում է, որ 71 տարեկան Միրմոհամմադին մահացել է այսօր առավոտյան Թեհրանի հիվանդանոցներից մեկում։ Նա Իրանում առաջին պաշտոնյան է, որ մահացել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Իրանի կանանց և ընտանիքի հարցերի փոխնախագահ Մասումե Էբթեքարը։ Կորոնովիրուս է ախտորոշվել նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ։ Փետրվարի 27-ին կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրովշահին։
Պաշտոնական տվյալների համաձայն` Իրանում կորոնավիրուսից արդեն մոտ 300 մարդ է մահացել, մոտ 400 վարակվել են։
Հայաստանն արդեն մասամբ փակել է Իրանի հետ սահմանը, նաև ժամանակավոր վիզային ռեժիմ է սահմանել։
Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։
Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում