ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»–ին կներկայացնի Little Big խումբը, իսկ երգի պրեմիերան, որով խումբը հանդես կգա մրցույթին, կկայանա առաջիկա օրերին: Լուրը հայտնում է Առաջին ալիքի մամուլի ծառայությունը։
Խմբի առաջատար Իլյա Պրուսիկինը խոստացել է, որ իրենք կանեն իրենցից կախված ամեն ինչ, «իսկ հետո թող լինի` ինչ լինում է»։
«Եվրատեսիլ 2020»–ը կանցկացվի Ռոտերդամի Ahoy համերգասրահում մայիսի 12-16-ը։ Երգի ամենամյա 65-րդ մրցույթի կարգախոսն է «Բացվի՛ր»։
Հայտնի է` ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2020»–ում
Դունկան Լոուրենսի հաղթանակից հետո «Եվրատեսիլը» կկայանա Նիդեռլանդներում։ Նախատեսվում է, որ առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին, երկրորդը` մայիսի 14-ին, և եզրափակիչը` մայիսի 16-ին։
«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները