ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին չորս Swathi համակարգ մատակարարելու գործարք է կնքել, որի արժեքը 40 մլն դոլար է։ Տեղեկությունը հայտնում է Timesnow կայքը։
Հայտնի է, որ այդ ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:
Կայքում նշված է, որ Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում «Պատրաստված է Հնդկաստանում» կառավարական ծրագրի համար։
Հակառակորդը գործողություններ անելուց առաջ կմտածի. Արամ Սարգսյանը` նոր զինատեսակների մասին
Ըստ աղբյուրի` Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն փորձարկումներից հետո հայկական կողմը կանգ է առել հնդկական ռադիոտեղորոշիչ համակարգի վրա։