Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 9 քաղաքացու թեստերի պատասխանը պատրաստ է

Հայաստանում արդեն իսկ իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 120 հետազոտություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով 9 քաղաքացու ախտորոշման թեսթերի պատասխանները ստացվել են` բոլորն էլ բացասական են։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին

«Կասկածելի են եղել այն մարդիկ, որոնք շփվել են կորոնավիրուսով այլ վարակվածների հետ։ Այսինքն` այժմ մեկ կորոնավիրուսի հաստատված դեպք կա Հայաստանում»,–ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են` Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։