Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ

Զինծառայողների մոտ հայտնաբերված սմարթֆոնները կհանձնեն ծնողներին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցնում է սմարթֆոնների վտանգի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նա հիշեցրել է, որ սմարթֆոնները վտանգում են զինծառայողների կյանքը, հարցականի տակ դնում ստորաբաժանման անվտանգությունը և ոչ կանոնադրային մթնոլորտ առաջացնում։

«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին