Արմավիրի մարզում բախվել են մարդատար ГАЗель-ը, Mercedes-ը, Mitsubishi-ն. կա 8 վիրավոր

ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, բախման արդյունքում կողաշրջվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik.Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է:

Արտակարգ դեպք Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ. օդանավում ուղևոր է մահացել

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավտոմեքենաները քաղաքացիների օգնությանբ ուղղվել են և քարշակով տեղափոխվել անվտանգ վայր:

Արտակարգ դեպք Գյումրիում. «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել