ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են

ԱԺ–ից խնդրում են գիտակցաբար և առանց որևէ անհանգստության ապահովել առողջության պահպանման տարրական կանոնները և հիգիենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այսօրվանից ՀՀ խորհրդարանի շենք մուտք գործող ցանկացած անձի` աշխատակցի, հյուրի, այցելուի ջերմությունը կչափեն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական  Դավիթ Կարապետյանը։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

«Այսօրվանից շենք մուտք գործելիս բոլոր անցակետերում կստուգվի այցելուների մարմնի ջերմաստիճանը։ Շենքի բոլոր հարկերում տեղադրված են ալկոգելեր։

Խնդրում ենք գիտակցաբար և առանց որևէ անհանգստության ապահովել առողջության պահպանման տարրական կանոնները և հիգիենան»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Մարդը հիվանդասենյակում հեռուստացույց է նայում. վարչապետը հայտնել է` ինչպես է զգում հիվանդը

Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։ Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։