Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

Նշվում է, որ հրամանատարական–շտաբային մարզումները կիրականացվեն ժանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի— Sputnik. Այսօր` մարտի 2–ին, Ադրբեջանում խոշոր հրամանատարական–շտաբային զորավարժություններ են սկսվել։ Լուրը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Noble Partner 2020 զորավարժություններին

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 6-ը, կանցկացվեն և՛ կոնկրետ տեղանքում, և՛ քարտեզների վրա, և՛ տեղանքի մանրակերտներում ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։ Կճշտվեն հաշվարկներն ու ժամանակային ցուցանիշները, կստուգվեն վարչությունների համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման պլանները:

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Դաշտային մարզումները կանցկացվեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։

Յուրաքանչյուր փուլում կդիտարկվեն իրադրության զարգացման առավել կարևոր հարցերը՝ հաշվի առնելով մարտական պատրաստականության բարձրացումը, այդ թվում զորքերի ապահովումը, զորքերի և զենքի կառավարման ամենաժամանակակից միջոցների կիրառման ճիշտ պլանավորումը: Զորավարժություններին ներգրավված զորքերի և միջոցների քանակը չի նշվում:

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ