ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Սկանդալային շիկահեր, էրոտիկ լուսանկարներով հայտնի մոդել Լիլի Մորտոն Instagram-ի իր էջում հերթական շքեղ լուսանկարն է հրապարակել։ Լուսանկարում Լիլին լոգարանում է` կարմիր մետաքսե բոդիով, վառ դիմահարդարմամբ, իսկ մազերը փաթաթած սպիտակ սրբիչով։
Մոդելի էջի հետևորդները լուսանկարի տակ մի շարք դրական մեկնաբանություններ են թողել։
«Անկրկնելի ես», «ինչ շքեղ ու գայթակղիչ տեսք ունես», «Լիլիին կարելի է անվերջ նայել»,– գրել են նրանք։
«Ես մի օր կսպանեմ նրան». Լիլի Մորտոյի սիրեցյալը զվարճալի իրավիճակ է ստեղծել. տեսանյութ
Հիշեցնենք` Լիլին շարունակում է հանդես գալ «Women’s Club»-ում։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես բուռն քննարկման առիթ են դառնում։