Որ փուլում է Հայաստանում նավթավերամշակող գործարան կառուցելու հարցը. փոխնախարարի պատասխանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մեկնաբանել է երկրում նավթավերամշակող գործարանների կառուցման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանում նավթավերամշակման գործարանների կառուցման հարցը դեռ չի քննարկվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Որ փուլում է Հայաստանում նավթավերամշակող գործարան կառուցելու հարցը. փոխնախարարի պատասխանը

2019 թվականի մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում ասել էր, որ Հայաստանը նավթավերամշակման երեք գործարանի կառուցման նախագիծ է դիտարկում։

Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին

 «Հայտնում ենք, որ Լուռու և Սյունիքի մարզերում նավթավերամշակման գործարանի կառուցման  հարցն անցել է մի շրջան, երբ քննարկվել են գործարանի կառուցման հնարավորությունները: Սակայն այդ քննարկումները կրել են նախնական բնույթ, և հարցը դեռևս չի գտնվում այն փուլում, որ կառավարությունում քննարկվեն ծրագրի իրականացման պայմանները», - նշել է Ավանեսյանը պատասխանում։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Մեղրիում նավթավերամշակող գործարանի կառուցումը, ասել էր, որ նավթը կարող է գործարան հասնել նաև Իրան-Հայաստան գազատարով։

Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»

Հիշեցնենք՝ հայ-իրանական սահմանին նավթավերամշակող գործարանի կառուցման հարցը քննարկվում է դեռ 2000-ականների վերջից։ Սակայն այն բանակցություններից ու պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ չի անցել։