Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը

Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հավելյալ տեղեկատվություն կտա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի –Sputnik. Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Տեղեկությունը հրապարակել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն: 

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ի գիշեր. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ՀՀ քաղաքացի: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։

«Գործատուները պետք է ըմբռնումով մոտենան աշխատողների բացակայություններին». Մակարյան
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է:

Առողջապահության նախարարությունում թեժ գիծ է գործում