ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. SANA գործակալությունը հայտնում է, որ թուրք զինվորականներն Իդլիբում սիրիական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ են խոցել։
Հաղորդագրության համաձայն՝ օդաչուներին հաջողվել է բարեհաջող կատապուլտվել։
Անկարայում ձերբակալվել է Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիրը
Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր Իդլիբ գավառի օդային տարածքի փակման մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ցանկացած ինքնաթիռ, որը կնկատվի այդ տարածքում, կհամարվի թշնամական և կոչնչացվի։