ՌԱԴԻՈ

«Գործատուները պետք է ըմբռնումով մոտենան աշխատողների բացակայություններին». Մակարյան

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կոչ է անում գործատուներին, կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու պատճառով այս օրերին ըմբռնումով մոտենալ աշխատողների բացակայություններին։
Sputnik
«Գործատուները պետք է ըմբռնումով մոտենան աշխատողների բացակայություններին». Մակարյան

«Գործատուները գնահատում են իրենց աշխատողներին և շատ դեպքերում փորձում են հասկանալ նրանց։ Կարծում եմ՝ այնպես չի լինի, որ գործատուն կրճատի, կոպտի աշխատողին բացակայության համար՝ հասկանալով, որ բացակայությունները պայմանավորված են կորոնավիրուսի տարածման վտանգով, իսկ աշխատողներն էլ՝ չչարաշահեն»,-ասում է Գագիկ Մակարյանը։

Առողջապահության նախարարությունում թեժ գիծ է գործում

Ըստ Գործատուների հանրապետական միության նախագահի, սա այն ֆորսմաժորային իրավիճակներից է, որը նկարագրված է աշխատանքային պայմանագրերում։

«Հույս ունեմ, որ իշխանությունները կկարողանան արագորեն կարգավորել իրավիճակը, ինչը կնպաստի, որպեսզի չտուժեն և՛ գործատուները, և՛ աշխատողները», նշում է Մակարյանը։

Միության նախագահը հորդորում է մինչև իրավիճակի կարգավորումը, հնարավորության դեպքում, աշխատանքները կատարել տանից՝ խուսափելու համար շփումներից։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ի գիշերը. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Ինչ իրավիճակ է երևանյան սուպերմարկետներում. սովորական գնումնե՞ր, թե՞ խուճապ

Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։

Ինչպես է կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը. նախարարը տեղեկություն է հաղորդել

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: