Արտառոց դեպք Արարատի մարզում. հարսը խեղդել է սկեսուրին. տեսանյութ

Արարատում 75–ամյա կինը, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ էր եղել։ Սակայն ոստիկանները պարզել են` կնոջը սպանել է հարսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի –Sputnik. Արարատի մարզում հարսը խեղդամահ է արել սկեսուրին: Shamshyan.com–ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 29-ին:

Առողջապահության նախարարությունում թեժ գիծ է գործում

Ոստիկանության Մասիսի բաժինն ահազանգ է ստացել Մասիսի բժշկական կենտրոնից, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 75-ամյա Սոնա Ս.-ն էր, որը, նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Դատաբժիշկը իրավապահներին հայտնել է, որ կինը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:

Ինչպես է կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը. նախարարը տեղեկություն է հաղորդել

Ժամեր անց հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը: Սպանության կասկածանքով ձերբակալվածը սպանվածի հարսն է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: