ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Կիրակի օրը Թուրքիայում կալանավորված Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիր Մահիր Բոզտեպեն ազատ է արձակվել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է թուրք լրագրողի կինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի դատախազությունը Անկարայում ձերբակալված Sputnik Թուրքիայի երեք լրագրողի գործողություններում հանցակազմի չի գտել և նրանց ազատ է արձակել հարցաքննությունից հետո:
Բոլոր լրագրողներն ու խմբագիրն ազատ են արձակվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցից անմիջապես հետո: Զրույցի ընթացքում Լավրովը պահանջել է շուտափույթ հանգուցալուծել Sputnik Թուրքիայի լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակը և նրանց ապահովել անհրաժեշտ անվտանգությամբ:
Հիշեցնենք, որ Անկարայում անհայտ անձինք ներխուժել էին Sputnik Թուրքիայի երեք աշխատակիցների բնակարաններ՝ մեղադրելով նրանց հայրենիքի դավաճանության համար։ Sputnik Թուրքիայի երեք աշխատակիցները խմբագրության հետ կապի դուրս չէին եկել փետրվարի 29-ի երեկոյից սկսած։ ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ նրանք գտնվում էին Թուրքիայի ուժային կառույցներում։ Հետո հայտնի էր դարձել, որ Sputnik Թուրքիայի աշխատակիցները, որոնց տների վրա հարձակում էր տեղի ունեցել, ձերբակալվել էին ոստիկանության` Անկարայի դատախազությունում հարցաքննվելուց հետո։
Sputnik Թուրքիայի 4 լրագրողներից 3-ին բաց են թողել
«Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն իրավիճակի հետ կապված մտադիր է դիմել ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և ԵԱՀԿ։
ԵԱՀԿ նախագահ Հարլեմ Դեզիրն իր հերթին արդեն իսկ դատապարտել է պաշտոնական Անկարայի գործողությունները։