Sputnik Թուրքիայի 4 լրագրողներից 3-ին բաց են թողել

Ձերբակալվածներն իրենց հեռախոսներով զանգել են հարազատներին և հայտնել ազատման մասին: Առաջիկա րոպեներին սպասվում է, որ նրանք կլքեն Արդարադատության պալատի շենքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Անկարայում ձերբակալված Sputnik Թուրքիայի երեք լրագրողներն հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով լրագրողների հարազատներին:

Անկարայում ձերբակալվել է Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիրը

Ձերբակալվածներն իրենց հեռախոսներով զանգել են հարազատներին և հայտնել ազատման մասին: Առաջիկա րոպեներին սպասվում է, որ նրանք կլքեն Արդարադատության պալատի շենքը:

Հիշեցնենք, որ Անկարայում անհայտ անձինք ներխուժել էին Sputnik Թուրքիայի երեք աշխատակիցների բնակարաններ՝ մեղադրելով նրանց հայրենիքի դավաճանության համար։ Sputnik Թուրքիայի երեք աշխատակիցները խմբագրության հետ կապի դուրս չեն եկել փետրվարի 29-ի երեկոյից սկսած։ ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ նրանք գտնվում են Թուրքիայի ուժային կառույցներում։ Ավելի վաղ թուրքական Sözcü թերթը հայտնել էր, որ Sputnik Թուրքիայի աշխատակիցները, որոնց տների վրա հարձակում է տեղի ունեցել, ձերբակալվել են ոստիկանության` Անկարայի դատախազությունում հարցաքննվելուց հետո։

Թուրքիայում Sputnik–ի աշխատակիցներին ձերբակալել են ուժային կառույցները. Ռուսաստանի ԱԳՆ

«Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն իրավիճակի հետ կապված մտադիր է դիմել ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և ԵԱՀԿ։

ԵԱՀԿ նախագահ Հարլեմ Դեզիրն իր հերթին արդեն իսկ դատապարտել է պաշտոնական Անկարայի գործողությունները։