«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ անցկացնելու չեղարկման մասին հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը. կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել` հայտնելով որոշման մասին։

Կորոնավիրուսով վարակված տղայի հետ ՀՀ ժամանած որոշ ուղևորների մեկուսացրել են Ծաղկաձորում

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել ինքնաթիռով է Թեհրանից Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կոչ է անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրների տեղեկությանը։

Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա անձամբ էր դիմել բժշկի, այս պահին նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։

Նախնական թեստը դրական է եղել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով այս գիշեր ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։

Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է:

Կորոնավիրուսը հասավ Հայաստան. առաջին դեպքը հաստատվել է