Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 410 բեռնատար

Հայաստանի ճանապարհներին առկա է մերկասառույց է, դրանց մի մասն էլ անորոշ ժամանակով փակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Գարունն անձրևով է գալիս. եղանակի տեսություն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երևանում և Հայաստանի 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 410 բեռնատար և 15 մարդատար ավտոմեքենա: