ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իշխանություններին կոչ է անում չեղարկել հանրաքվեն երկրում հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Կորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։ Անհապաղ չեղարկեք հանրաքվեն»,- գրել է նա։
Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վիրուսը երկիր է բերել 29-ամյա ՀՀ քաղաքացի, որը հատուկ թռիչքով ժամանել էր Թեհրանից:
Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վիրուսը երկիր է բերել 29-ամյա ՀՀ քաղաքացի, որը հատուկ թռիչքով ժամանել էր Թեհրանից:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորոնավիրուսի պատճառով, չեղյալ հայտարարեց 2008թ-ի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը: Վարչապետի կուսակցությունում կարծում են, որ այս իրավիճակում պետք է հետևել Առողջապահության նախարարության առաջարկություններին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար:
Կորոնավիրուսը հասավ Հայաստան. ինչ տվյալներ կան
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 5-ին։ ընտրապայքարն արդեն սկսվել է, և վարչապետն այն անձամբ է ղեկավարվում:
Առավոտից հաղորդագրություններ եմ ստանում. ԿԳՄՍ նախարարը` դասերը դադարեցնելու մասին
Նշենք, որ անցած գիշերը հայտնի դարձավ Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքը: Վարակվածը 29-ամյա քաղաքացի է, որը փետրվարի 28-ին Թեհրանից ժամանել է Հայաստան: Բոլոր այն անձինք, որոնց հետ տղամարդը շփվել է, մեկուսացված են. ընդհանուր առմամբ մոտ 32 մարդ: Տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նրա կնոջ մոտ վիրուս չի հայտնաբերվել: Մեկուսացվածները 14 օր կանցկացնեն հյուրանոցային համալիրում: