Առողջապահության նախարարությունում թեժ գիծ է գործում

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուճապի չմատնվել և հարցերի դեպքում զանգահարել թեժ գիծ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարարության է թեժ գիծը շուրջօրյա հասանելի է։

Հայաստանում այս գիշեր կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է արձանագրվել. վարակվածը 29-ամյա տղամարդ է, որը Իրանից է Հայաստան ժամանել։ Նա մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

«Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք զանգահարել 8003։ Բացի այդ, կարող ենք զանգահարել նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07 հեռախոսահամարներով»,–հայտնում են նախարարությունից։

Ինչպես է կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը. նախարարը տեղեկություն է հաղորդել

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Տղամարդն ինքնակամ էր դիմել բժշկի, այժմ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։

Բուժհաստատությունները դիմակ և արտահագուստ ունեն. Թորոսյանը դիմում է հայ գործարարներին

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: