Անկարայում հարձակվել են Sputnik Թուրքիայի աշխատակիցների վրա

Լրագրողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հանցագործները հասցրել են թաքնվել մինչև ոստիկանների ժամանումը։
Sputnik

Երևան, 1 մարտի – Sputnik. «Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Անկարայում անհայտ անձիք ներխուժել են Sputnik Թուրքիայի երեք աշխատակիցների տուն՝ մեղադրելով նրանց հայրենիքի դավաճանության համար։

Սիմոնյանը նշել է, որ հարձակվողները գործել են ոչ թե առանձին-առանձին, այլ կազմակերպված խմբերով։ Sputnik Թուրքիայի հաղորդմամբ՝ հարձակվողները փորձել են կոտրել իրենց աշխատակիցների բնակարանների դռները, ընթացքում վիրավորանքներ, ազգայնական կոչեր և սպառնալիքներ հնչեցրել։ Նրանք վանկարկել են «դավաճաններ», «Թուրքիան՝ թուրքերին», «ռուսական լրտեսներ»։

ՌԴ ԱԳՆ–ն պահանջում է դադարեցնել Sputnik Էստոնիայի նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությունը

Լրագրողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հանցագործները հասցրել են թաքնվել մինչև ոստիկանների ժամանումը։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ սպասում է ոստիկանության արձագանքին` հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են հարձակվողներն իմացել լրագրողների հասցեները։