ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի շենքերից մեկում վերելակ է պոկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 16:29-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակն ընկել է. ներսում տուժած կա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները վերելակից դուրս են բերել 36-ամյա Արտյոմ Պ.-ին։ Երիտասարդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղամարդու մոտ առկա է սրունքի բաց կոտրվածք, նա գանգատվում է կոնքի և ոտնաթաթի ցավից։
Նրա խոսքով` երիտասարդի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ ներկա պահին հետազոտություններ են անցկացվում։