Երևանում միկրոավտոբուսային երթուղիներից ևս մեկի սպասարկումը կդադարեցվի

Միկրոավտոբուսային երթուղու սպասարկումը ժամանակավորապես կիրականացվի ավտոբուսներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Կլուծվի՞ վերջապես Երևանի տրանսպորտի խնդիրը. քաղաքապետարանը շարունակում է բանակցությունները

«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից ժամանակավորապես կշահագործվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված»– նշված է հաղորդագրության մեջ:

Պատճառվող անհարմարությունների քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից դադարեցվել էր նաև ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու սպասարկումը։

Երևանի տրանսպորտը 2021–ին էլ չի կարգավորվի. ինչ են խոսել վարչապետն ու քաղաքապետը