Թբիլիսի–Երևան չվերթը չի կայանա

Բոլոր ուղևորներն արդեն տեղեկացված են, որ Վրաստանից Հայաստան չվերթը հետաձգվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի–Sputnik. Այսօր երեկոյան նախատեսված Թբիլիսի–Երևան չվերթը չի կայանա, որովհետև ինքնաթիռը տեխզննում է անցնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Չվերթը կիրականացվի վաղը առավոտյան, վայրէջք կկատարի Երևանում առավոտյան 9։35–ին։

«Բոլոր ուղևորներն արդեն տեղեկացված են, խուճապի պատճառ չկա»,– նշեցին քաղավիացիայից։

Թբիլիսի–Երևան չվերթը նախատեսված էր 18։50–ին։

Իրանում գտնվող ՀՀ 82 քաղաքացիները տեղափոխվել են Երևան

Նշենք, որ Թբիլիսի Երևան չվերթերն իրականացնում է Georgian Airways–ը Armenia Aircompany-ի հետ համատեղ։ Հավելենք, որ այսօր առավոտյան իրականացվել է Երևան–Թբիլիսի–Երևան չվերթը, Երևանից ինքնաթիռը մեկնել է 5։02, վերադարձել 9։48։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն էլ հայտնում է, որ Թբիլիսի-Երևան չվերթի չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով։

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին