Փայտիկով ծնվածը. ինչպես է փոքրիկ տղան իսկական դիրիժորի պես զգում և վայելում երաժշտությունը

Փոքրիկ տղայի մասնակցությամբ տեսանյութը շատ է ոգևորել սոցցանցերի օգտատերերին։ Նրանք ոչ միայն հիացել են տղայի երաժշտական լսողությամբ, այլ նաև գովաբանել ծնողներին` երեխային ճիշտ երաժշտություն մատուցելու համար։
Sputnik

Շիկահեր փոքրիկ տղան, որ հազիվ 2-3 տարեկան լինի, պրոֆեսիոնալ դիրիժորի պես  ձեռքերն ու մարմինն է շարժում Ալեքսանդր Բորոդինի Polovtsian dances ստեղծագործության ներքո։

Անմիջապես զգացվում է, որ նա ծնված օրվանից դասական երաժշտություն է լսել։ Սոցցանցերի օգտատերերը հիացած են նրա երաժշտական հմուտ լսողությամբ։ Փոքրիկ հրաշքը կլանում է ամեն հնչյունը և հմուտ դիրիժորի նման, կարծես, ղեկավարում այն։

Բրիթնի Սփիրսը կրքոտ պարի ժամանակ կոտրել է ոտքը. տեսանյութ

Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել` գովաբանելով տղային. «Ինչ ճիշտ է զգում երաժշտությունը, հրաշալի բալիկ է», «ապագա դիրիժոր է», «լավ ճաշակ ունի փոքրիկը»,–գրել են նրանք։ Ոմանք էլ շնորհակալություն են հայտնել փոքրիկի ծնողներին` վաղ մանկուց նրան ճաշակով երաժշտության սովորացնելու համար։

«Վայ, խեղճ երեխա». հայ օգտատերերին բարկացրել է նորածնի ջրային մարզումը. տեսանյութ

Ալեքսանդր Բորոդինը ռուս երգահան է, ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիրը։ Նա նաև գիտնական է եղել, քիմիկոս և բժիշկ։

Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ