Հայաստանում ճանապարհներ կան, որոնք անորոշ ժամանակով փակ կլինեն

Թեև եղանակը զգալի տաքացել է, այդուհանդերձ ԱԻՆ–ը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին, ժամը 10:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Թացն ու չորը իրար կխառնվեն. եղանակի տեսություն

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վայոց Ձորի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բժշկական դիմակներով ոստիկանները ստուգում են Իրանից Հայաստան եկող վարորդներին. տեսանյութ