Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդների պատվին. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե շնչադիմակներով և բժշկական հատուկ հագուստով երկու կանայք ինչպես են պարում հիվանդանոցի մուտքի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում երկու բուժքույրեր «Կարապների պարն են» պարել կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցից դուրս գրված հիվանդների պատվին։ Չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը բուժքույրերի պարի տեսանյութը հրապարակել է Facebook-ում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շնչադիմակներով և բժշկական հատուկ հագուստով երկու կանայք պարում են հիվանդանոցի մուտքի մոտ։

Նշենք, որ ըստ ՌԻԱ Նովոստիի` Չինաստանում Հուբեյ նահանգի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման ակտիվությունը նվազել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում կորոնավիրուսով վարակվելու միայն 4 նոր դեպք է գրանցվել։ Իսկ ՉԺՀ–ի 26 շրջաններից էլ հաղորդել են, որ վերջին 1 օրում իրենց տարածքում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել։ Նշենք, որ նախորդ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի 427 նոր դեպք է հայտնաբերվել, դրանցից 423-ը` Հուբեյում, 4-ը` այլ շրջաններում։

Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել

Հիշեցնենք, որ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով` նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։

Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում հատել է 79 հազարի սահմանը, նրանցից 39 հազարն ապաքինվել են։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 2800–ը։

Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար