«Արդեն կարող եք լսել». Սիրուշոն նոր երգ է հրապարակել

Հայտնի երգչուհու երգն ընդգրկվել է System of a Down հանրահայտ ռոք-խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի նոր ձայնասկավառակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն իր և թմբկահար Ջոն Դոլմայանի համատեղ աշխատանքի արդյունքը ներկայացրել է Instagarm–ում։

«Այսօր լույս տեսավ աշխարհի լավագույն թմբկահարներից մեկի՝ Ջոն Դոլմայանի նոր ձայնասկավառակը, որի վրա նա աշխատում էր բավականին երկար ժամանակ: Ուրախ եմ, որ այս սպասված ձայնասկավառակի մեջ հրավիրված էի երգելու նաև ես: Մեր համատեղ աշխատանքի արդյունքն արդեն կարող եք լսել»,– գրել է նա:


Հիշեցնենք` դեռ անցյալ տարվա ապրիլին Սիրուշոն հայտնել էր, որ Դոլմայանի հետ նոր է ձայնագրում։ 

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել

Ջոն Դոլմայանն ամերիկահայ թմբկահար է, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժշտի ` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։

«Անձրևային Երևան». Սիրուշոյի ընտանեկան զբոսանքը մայրաքաղաքում. տեսանյութ