Ադրբեջանն ավելի քան 800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 190 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց։

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա