«Վեոլիա ջուր» ընկերությունը կրկին տուգանվեց, այս անգամ` 10 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը խախտումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեց 10 մլն ՀՀ դրամով՝ մի շարք խախտումների համար:

Հայկական ատոմակայանին տուգանել են

Հանձնաժողովը վերլուծել է «Վեոլիա ջուր» ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվությունը և հարուցել վարչական վարույթ։

Ջրի գինը որոշվեց. պետությունը չի սուբսիդավորի, բայց քաղաքացիները կվճարեն նույն գինը

Ըստ հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության` «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

«Վեոլիա ջուրը» ֆրանսիական Veolia Eau–Compagnie Generale des Eaux–ի դուստր ձեռնարկությունն է։

Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար