«Թուրք զինվորականներն այնտեղ չպետք է լինեին». Ռուսաստանի ՊՆ–ն` Իդլիբի միջադեպի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է իդլիբյան դեէսկալացիայի գոտում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Թուրք զինվորականները, որոնք իդլիբյան դեէսկալացիայի գոտում գնդակոծությունների տակ էին ընկել, այնտեղ չպետք է լինեին: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ–ն։

Մելքոնյան. «ԱՄՆ–ին ներքաշելու ձգտումն ապացուցում է Թուրքիայի քայլերի սադրիչ բնույթը»

Նշվում է, որ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում,–խմբ.) զինյալները փորձել են Բեհուն շրջանում գրոհել կառավարական բանակի դիրքերի վրա։

Բանակային ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել։ Գնդակոծության տակ են հայտնվել նաև զինյալների շարքում գտնվող թուրք զինծառայողները։

Զինյալները «Սպիտակ սաղավարտների» օգնությամբ սիրիական Իդլիբում սադրանքներ են պատրաստում

Տուժած թուրք զինծառայողների մասին տեղեկություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու նպատակով, ինչպես նաև ապահովել մահացածների և վիրավորների տարհանումը Թուրքիա:

Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ն Բեհուն բնակավայրի շրջանում ավիացիա չի կիրառել։

Նշենք, որ անցած գիշեր թուրքական սահմանամերձ Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ սիրիական բանակի օդային հարձակման ժամանակ 33 թուրք զինվորական է զոհվել, 36 մարդ վիրավորում է ստացել։ Դրանից հետո Անկարան հայտարարել էր սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ ցամաքային և օդային հարվածների մեկնարկի մասին։

Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայում (ներկայիս Նուր–Սուլթան) 2017 թվականի մայիսին պայմանավորվել էին Սիրիայում դեէսկալացիայի 4 գոտի ստեղծելու մասին։ 2018 թվականին դրանցից 3-ն անցան Դամասկոսի ենթակայության տակ։ Չորրորդ գոտին տեղակայված է Իդլիբ նահանգում, ինչպես նաև մասամբ ներառում է հարևան նահանգները` Լաթակիան, Համան և Հալեպը։ Այդ տարածքի մեծ մասը դեռևս վերահսկվոում է ահաբեկիչների կողմից։ 2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները Սոչիում պայմանավորվածություն էին ձեռք բերել Իդլիբում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին։

Թուրքիան չի կատարում իր պարտականությունները Սիրիայի մասով. Իդլիբ շրջանի ղեկավար

Ձմռանը սիրիական բանակը հարձակողական գործողություններ սկսեց նահանգում` շրջանցելով թուրքական դիտակետերն ու ազատագրելով գյուղերը ահաբեկիչներից։ Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական կողմին մեղադրեց Իդլիբի գծով պայմանավորվածությունները չկատարելու մեջ և հայտարարեց այդ նահանգում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին։ Անկարան Սիրիայի հետ սահման ուղարկեց հսկայական թվով ռազմատեխնիկա, ինչպես նաև հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ։

Կրեմլը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները` նշելով, որ հենց Անկարան չի կատարել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որտեղ ասվում էր, որ ուժերի տարանջատումը, սահմանազատումը և ծանր սպառազինության դուրս բերումը պետք է ապահովի Թուրքիան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ահաբեկիչները դեռ Իդլիբում են և շարունակում են աջակցություն ստանալ։

Սիրիական հանգույց․ ինչ հետևանքներ կունենա թուրքական զորքերի մուտքն Իդլիբ