Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին

Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջ հետ զրույցում առաջնահերթ է անվանել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։

Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ։ Քննարկման ընթացքում ՌԴ առաջնորդը մտահոգություն է հայտնել Իդլիբում էսկալացիայի լարվածությամբ, «որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել, այդ թվում թուրք զինծառայողների շրջանում»։

Մելքոնյան. «ԱՄՆ–ին ներքաշելու ձգտումն ապացուցում է Թուրքիայի քայլերի սադրիչ բնույթը»

Պուտինը նաև կոչ է արել բարձրացնել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետությունը։

Կողմերն ընդգծել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը Սիրիայի հյուսիս–արևմուտքում իրավիճակը նորմալացնելու նպատակով։ Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան միջգերատեսչական խորհրդակցությունները և աշխատել առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու շուրջ։ Բացի այդ, Պուտինն առաջնահերթ է անվանել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։

«Թուրք զինվորականներն այնտեղ չպետք է լինեին». Ռուսաստանի ՊՆ–ն` Իդլիբի միջադեպի մասին

Զինյալները «Սպիտակ սաղավարտների» օգնությամբ սիրիական Իդլիբում սադրանքներ են պատրաստում

Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ խոսել են իդլիբյան դեէսկալացիայի գոտում սկզբնական պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին։

Փետրվարի 27-ին իդլիբյան դեէսկալացիայի գոտում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել, 32-ը` վիրավորում ստացել։

ՌԴ ԱԳՆ–ն այդ առիթով հայտարարել էր, որ սիրիական զորքերը փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրում գնդակոծել են ահաբեկիչների հետ գտնվող թուրք զինվորականներին, որոնք «այնտեղ չպետք է լինեին»։

Անկարայում շփոթության մեջ են ընկել` Բրյուսելում ՆԱՏՕ–ի արտակարգ նիստ հրավիրելով։ Իսկ թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը հայտարարել էր, որ այդ միջադեպից հետո Թուրքիան որոշել է սիրիական զորքերը «թշնամական թիրախ» համարել։

RT-ի թղթակիցը վիրավորվել է սիրիական Իդլիբում