ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանում փետրվարի 28-ի գիշերը կրակոցներ են հնչել: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ թիրախում եղել է «Մայորիկա» զարդերի խանութը։ Սրահի ապակիները փշրվել են, բայց խանութից գողություն չեն արել։
Դավթաշենի ռեստորաններից մեկում զինված անձը կրակոցներ է արձակել
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ խանութի ուղղությամբ հրազենով կրակել են ինչ-որ մեքենայի սրահից։
Մեր տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանները պարզել են, թե ով և ինչ մակնիշի մեքենայի սրահից է կրակել խանութի վրա։ Պատահականություն է սա, թե դիտավորյալ կրակոց, կպարզեն իրավապահները։