Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ փուլին

Հայտնի ֆուտբոլիստը նոր լուսանկար է հրապարակել բելգիացիների դարպասը գրաված ֆուտբոլիստի հետ ու կարճ գրառում արել սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Faecbook–ում ու հակիրճ գրառմամբ անդրադարձել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն։

«Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին»,- Ջասթին Կլյուվերտի հետ լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում երեկ «Ռոման» մրցեց «Գենտի» հետ ու 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Երկու խաղի արդյունքում հռոմեացիները 2:1 հաշվով առավելության հասան ու դուրս եկան հաջորդ փուլ:

Նախաճաշ Արարատի «հետ» և ՌԴ–ի վիզա. ինչու էր Դել Պիերոն եկել Երևան

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին

Հանդիպման հաշիվը բացեց «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, մի քանի րոպե հետո հաշիվը հավասարեցրեց Ջասթին Կլյուվերտը՝ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով բելգիացիների դարպասը:

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ