ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ռեստորաններից մեկում զինված անձը կրակոցներ է արձակել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվության բաժնի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը։
Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել տղամարդուն։
Ահարոնյանի խոսքով` վնասազերծված և բերման ենթարկված անձը հետախուզվում էր սպանության փորձի համար։
«Սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ եղած անձի վայրը ճշտվել է ոստիկանության ծառայողների կողմից, բերման ենթարկվելիս նա կրակնոցներ է արձակել, արդյունքում վնասազերծվել և բերման է ենթարկվել»,- ասաց նա:
Կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:
Խախտումներ են արձանագրվել մանկավարժական համալսարանի հիմնադրամի գործունեության մեջ