ՌԱԴԻՈ

Մելքոնյան. «ԱՄՆ–ին ներքաշելու ձգտումն ապացուցում է Թուրքիայի քայլերի սադրիչ բնույթը»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սիրայի Իդլիբ քաղաքի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին, սիրիական խնդրի համատեքստում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած հակասություններին։
Sputnik
Մելքոնյան. «ԱՄՆ–ին ներքաշելու ձգտումն ապացուցում է Թուրքիայի քայլերի սադրիչ բնույթը»

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` տեղի է ունեցել Թուրքիայի հերթական սադրանքը, պայմանավորվածությունները խախտելու հերթական դրսևորումը։

Սիրիական Իդլիբում իրավիճակը սրվել է, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ահաբեկիչները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա: Կառավարական զորքերը պատասխան կրակ են բացել։ ՌԴ–ի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ՝ կրակի տակ են հայտնվել նաև թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Իդլիբի շուրջ տեղի ունեցող զարգացումները կարմիր գիծ են տարբեր խաղացողների համար, հետևաբար նման դրսևորումներն ապացուցում են, որ կողմերից ոչ մեկը նահանջելու ցանկություն չունի, և սա ռազմական կոնֆլիկտի, ընդհանրապես հակամարտության կարևոր, սկզբունքային այն հատվածն է, որը բաժանում է կեղծ խոստումներն ու հայտարարություններն իրական քայլերից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետը։

Մելքոնյանի խոսքով` հակամարտության լավագույն լուծումն այն կլինի, որ վերադառնան պայմանավորվածությունների կատարմանը, բայց այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ հայտարարությունների մակարդակով, ցույց է տալիս, որ այս պահին դժվար է խոսել կոնֆլիկտի լուծման կամ լարվածության թուլացման մասին։

Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու

«Թեև Թուրքիան հայտարարություններում ուղղակիորեն չի ակնարկում Ռուսաստանին, սակայն Սիրիայի դաշնակցին հիշեցնում է զոհված զինծառայողների համար վրեժխնդիր լինելու գաղափարի մասին»,– նշում է թուրքագետը։

Մելքոնյանի դիտարկմամբ` Թուրքիան ոչ վաղ անցյալում լարել էր հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ, վերջին զարգացումներից հետո անմիջապես հիշեց այդ դաշինքում իր գործընկերոջը` փորձելով նրան ներգրավել կոնֆլիկտի մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա քայլերի սադրիչ բնույթը։

«Էրդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով». Պետրոսյան

Նշենք, որ Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինվորական է մահացել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։

Անկարան փորձում է զիջումներ կորզել` խաղաքարտեր խառնելով Սիրիայում. Մելքոնյան