ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ համացանցում հայտնված տեսանյութն իրականում հին է և մոնտաժված։
«Դա մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած տեսանյութ կարելի է տեղադրել և մեկնաբանել այնպես, իբր ադրբեջանցի է: Բայց մենք դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք»,– ասաց նա։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի մասին:
Առաջիկայում էլի կլինեն աղմկոտ ձերբալակություններ. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար