Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է. ԶԼՄ

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիպել է ավելի քանի 12 հազար հավատացյալների հետ։ Հանդիպումից հետո Հռոմի պապը պատարագին չի մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը տկարության պատճառով չի մասնակցել իտալական Սարդինիա համայնքի Սան Ջովաննի տաճարում ծրագրված պատարագին։ Տեղեկությունը հայտնում է Associated Press–ը։

Իրանի փոխնախագահն էլ է վարակվել կորոնավիրուսով

ԶԼՄ–ի տեղեկություններով` 83-ամյա հայրապետը, չնայած երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիպել է ծխականների հետ, համբուրել ու սեղմել շատերի ձեռքը։ Հրապարակում ավելի քանի 12 հազար մարդ է հավաքված եղել։

Նրանց մեծ մասը պաշտպանիչ դիմակներով են եղել։

Հռոմի պապի հիվանդության մասին առավել ստույգ տեղեկություններ դեռ չկան։

Ավելի վաղ հայրապետն իր աջակցությունն էր հայտնել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածներին, ինչպես նաև նրանց բուժմամբ զբաղվող բուժաշխատողներին։

ԱԳՆ-ն կորոնավիրուսի տարածման հետ կապված հայտարարություն է տարածել

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները Առողջապահության միջազգային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական հատվածում գտնող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ տիպի թոքաբորբի տարածման մասին։ Մասնագետները գտան հիվանդության հարուցիչը` կորոնավիրուս 2019-nCoV։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը վիրուսի բռնկումը ճանաչեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հիվանդությանը տվեց COVID-19 պաշտոնական անվանումը։

«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին