Բրիթնի Սփիրսը կրքոտ պարի ժամանակ կոտրել է ոտքը. տեսանյութ

Աշխարհահռչակ երգչուհին նշել է, որ 6 ամիս չէր պարել, սակայն ինքն էլ չէր կարող պատկերացնել, որ իր իսկ նկարահանած տեսանյութը նման ավարտ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը, երբ որոշել է երկրպագուներին կրքոտ պար ցուցադրել։ Նա կոտրվածքից հետո, այնուամենայնիվ, Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութը, որտեղ մոտ մեկ րոպե գայթակղիչ պարից հետո անհաջող շարժում է անում, ընկնում հատակին ու բռնում ոտքը։

Երգչուհին նշել է, որ 6 ամիս չէր պարել։ Նա երկրպագուներին խնդրել է չծիծաղել։

Բրիթնի Սփիրսն ամենահաջողակ պարֆյումերն է

«Կարող եք լսել, թե ինչպես եմ կոտրում ոտքս։ Ներեցեք, որ այդքան բարձր է ստացվում»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:

Բրիթնի Սփիրսն աշխարհի ամենալավ վարձատրվող երգչուհիներից է։ Երկու տարի առաջ թողարկած ձայնասկավառակներից նա 30 միլիոն դոլար է վաստակել։

«Դա սարսափելի էր». Բրիթնի Սփիրսի մորը մեղադրել են երեխայի մահվան մեջ