Sputnik–ին արգելել են մասնակցել Դելֆյան ֆորումին. Սիմոնյանը դիմել է Հունաստանի նախագահին

Sputnik գործակալության ներկայացուցչին «զեկուցողների և հովանավորների բազմաթիվ բողոքների ֆոնին» մերժել են մասնակցել Դելֆյան տնտեսական ֆորումին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Հունաստանի նախագահին` Դելֆյան տնտեսական ֆորումին Sputnik–ին մասնակցությունը արգելելու խնդրով։

Ավելի վաղ ֆորումի կազմակերպիչները մերժել էին Sputnik–ի ներկայացուցչին մասնակցել միջոցառման գործնական մասին` բացատրելով դա զեկուցողների և հովանավորների բազմաթիվ բողոքներով։

Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում

«Դելֆյան ֆորումն անցկացվում է Հունաստանի նախագահի հովանավորության ներքո, և ես նրան հարցեր ունեմ. ե՞րբ է քաղաքական գրաքննությունը վերադարձել ժողովրդավարության հայրենիք», –  մեկնաբանելով իրավիճակը ՌԻԱ Նովոստիին ասել է Սիմոնյանը։

Մարտի 5-8–ը Հունաստանում անցկացվելիք Դելֆյան V–րդ ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչների հետ Sputnik միջազգային գործակալությունը տեղեկատվական գործընկերության պայմանավորվածություն էր ձեռք բերել։ Միջոցառման կազմակերպիչներն առաջարկել էին, որ «ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ Ռուսաստանի հարաբերությունների գնահատում. նոր մեկնարկ, թե՞ անվերջանալի հակադրություն» թեմատիկ քննարկման մոդերատոր հանդես գա գործակալության ներկայացուցիչը։ Սակայն փետրվարի 21-ին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն նամակ է ստացել կազմկոմիտեից, որում Sputnik–ի ներկայացուցչին խնդրել են հրաժարվել ռուսական թեմատիկայով քննարկումը վարելուց զեկուցողների և հովանավորների բազմաթիվ բողոքների ֆոնին։

Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքերը» առաջին հորիզոնականում է

Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ իրենք «100% ֆինանսավորվում են մասնավոր աղբյուրներից և խիստ կախված են հովանավորներից»։ Թեմատիկ քննարկումից առաջ բոլոր մտավախությունները ցրելու նպատակով կոնկրետ դժգոհողների անունները ներկայացնելու խնդրանքին կտրականապես բացասական պատասխան է տրվել։