ԵԱՏՀ–ն բոլոր պատնեշների միաժամանակյա չեղարկում է առաջարկել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին

Այդ պատնեշները բազմաթիվ արգելքներ են ստեղծում թե՛ մարդկանց, թե՛ բիզների համար, ինչի արդյունքում հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, թե իբր ԵԱՏՄ–ն ոչինչ չի տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է, որ ԵԱՏՄ ղեկավարներին առաջարկել է որոշում ընդունել միության շրջանակներում գոյություն ունեցող բոլոր սահմանափակումների և պատնեշների չեղարկման մասին` առանց նորերը ստեղծելու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանից կարգելվի փայտանյութ արտահանել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

Բելտա գործակալության հաղորդմամբ` այսօր Մյասնիկովիչը Մինսկում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Մենք ապրանքների վաճառքի առումով բազմաթիվ շեղումներ ունենք օրենքից ու պատնեշներ։ Լուկաշենկոն աջակցում է ԵԱՏՄ բոլոր անդամներին արված առաջարկությանը` միաժամանակ վերացնել սահմանափակումներն ու պատնեշները, և երկրների նախարարների կաբինետներին հրահանգել նորերը չստեղծել։ Սակայն այդպիսի որոշում կարող են ընդունել միայն երկրների ղեկավարները» ,–ասաց Մյասնիկովիչը։

Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը

Նրա խոսքով` այդ պատնեշներն, ըստ էության, բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում թե՛ մարդկանց, թե՛ բիզնեսի համար, ինչի հետևանքով հասարրակության մեջ կարծիք է ձևավորվում, թե իբր ԵԱՏՄ–ն ոչինչ չի տալիս։

«Եթե կողմերը համաձայնեն չեղարկմանը և նոր պատնեշներ չստեղծեն, դա մեծ գործ կլինի»,–նկատեց նա։

Մյասնիկովիչի խոսքով` միության մեջ գոյություն ունեցող պատնեշների 2/3-րդը ստեղծել են հենց անդամ երկրները։ Նա հիշեցրեց ալկոհոլի և ծխախոտի վաճառքի, ինչպես նաև տարանցման, ենթակառուցվածքների և այլ հարցերի մասին։ 

«Տարբեր տիպի կարգավորողներ են հայտնվում, որոնք հետապնդում են ոչ այնքան պետական, որքան կորպորատիվ շահեր, այդպիսով խնդիրներ ստեղծելով։ Եթե գազի հանման գները տարբեր են, դա արդեն ընդհանուր շուկա չէ»,–ավելացրեց նա։

ԵԱՏՀ նախագահի խոսքով` դա զայրացնում է թե՛ բիզնեսին, թե՛ պետություններին։ Իսկ ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է պայքարել ապօրինի ճանապարհով երրորդ երկրներից ներկրվող արտադրանքի հետ։

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը