ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Պետք է ստեղծել հատուկ խումբ, որը Սումգայիթի գործը կհասցնի միջազգային դատարան»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սումգայիթյան ցեղասպանության հանգամանքներին և այդ իրողության մասին իրազեկելու խնդրին։
Sputnik
Ալավերդյան. «Պետք է ստեղծել հատուկ խումբ, որը Սումգայիթի գործը կհասցնի միջազգային դատարան»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ցավով ընդգծում, որ այսօր ունենք Սումգայիթյան ցեղասպանության իրազեկման խնդիր, որովհետև Հայաստանում արդեն մեծացել է նոր սերունդ, որի ներկայացուցիչները կամ անտեղյակ են, կամ վերին աստիճանի աղոտ պատկերացում ունեն, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում։

Ուլուբաբյան. «Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, առանց Գորբաչովի իմացության չի եղել»

«Շատ ավելի խորը ցավով նշում եմ, որ նորանկախ Հայաստանի և ոչ մի խորհրդարան սումգայիթյան դեպքերին չի տվել համարժեք որակավորում։ Ընդունված է ասել, որ դրանք հայկական ջարդեր էին, կոտորածներ, ի վերջո` ողբերգություն, սակայն դա պետք է ստանա հստակ ձևակերպում, այն է` Ադրբեջանի հանցագործությունը, և արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է այն քաղաքականությունից, որը որդեգրել էր խորհրդային Ադրբեջանն ու իրականացրել Սումգայիթյան ցեղասպանություն և ավելի քան 320 բնակավայրերի հայաթափում»,– ասաց նա։

Ալավերդյանի դիտարկմամբ` Ադրբեջանը հայաթափման գործում ավելի վայրագ է եղել, քան նույնիսկ Թուրքիան, որովհետև Ադրբեջանում, ի տարբերություն Թուրքիայի, հայկական ոչինչ չի մնացել։

«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան

«Արդյո՞ք մեր քաղաքական գործիչները պատշաճ կերպով իրազեկված են և ունեն անհրաժեշտ բոլոր տվյալները Սումգայիթյան դեպքերի մասին։ Նրանք մասնակցում են միջազգային տարբեր հավաքների, խորհրդակցությունների, և այնտեղ, ուր կա Ադրբեջանը, հայերի ու Հայաստանի հասցեին հնչեցնում է մեղադրանքներ, իսկ մեր գործիչները համարժեք փաստերով հիմնավորված պատասխան չունեն։ Հենց Ադրբեջանը տեսնում է, որ հայկական կողմից այդ հարցերին առնչվող պատշաճ մոտեցում չկա, ինքն է լկտիաբար նախահարձակ լինում` խեղաթյուրելով ամեն ինչ»,– նշեց իրավապաշտպանը։

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

Ըստ Ալավերդյանի` պետք է իրականացնել տեղեկատվական գրոհ բոլոր այն վայրերում ու հարթակներում, որտեղ հնարավոր է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է ստեղծել հատուկ խումբ, որը Սումգայիթի գործը կհասցնի միջազգային դատարան։