Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց». նախարարը մանրամասներ է հայտնում

ՀՀ առողջապահության նախարարը հայտնել է` երբ կիրականացվի Թեհրան–Երևան հաջորդ չվերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,– գրել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Իրանից Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել ՀՀ 65 քաղաքացի։

Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել

Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էր ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել դեսպանության հետ և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրել:

Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները