ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Սոչիում ավելի քան 200 մարդ, այդ թվում նաև տեղի բնակիչ կամավորները, փնտրում են ծովում կորած երկու երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։
Նախնական տվյալներով ՝ երեքշաբթի` փետրվարի 25–ի երեկոյան, 13-15 տարեկան երկու դեռահաս փորձել են անցնել Լազարևսկի ավանում գտնվող Փսեզուապսե գետը, սակայն ջրի հոսքը նրանց քշել է դեպի ծով:
«Այս պահին տեղում աշխատում են ավելի քան 200 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ, Սոչիի ՊՆ փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, տեղի կամավորները: Բացի այդ, տեղում աշխատում են նաև հոգեբանները», - ասված է հաղորդագրության մեջ։
Մասիսում տղամարդը դանակով մի քանի անգամ հարվածել է իր որովայնին
Հաղորդվում է, որ առափնյա մասում երեխաների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով, վերևից որոնման աշխատանքներին միացել է նաև K-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:
Իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ հատուկ հսկողության ներքո։