Պուտինը համաձայն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանա ապրիլի 22-ին

ՌԴ Պետդումայի մասնագիտական կոմիտեն ստացել է Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին օրինագծի փոփոխությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ՌԴ Պետդումայի Պետականաշինության և օրենսդրության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովն այսօր ասել է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայություն է տվել, որ Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների համառուսաստանյան քվեարկությունն անցկացվի ապրիլի 22-ին։ 

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի կողմից «ապագայի զենքի» ստեղծման մասին

Կոմիտեն երեկ է ստացել մայր օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագծի փոփոխությունները, որոնք պետք է ներկայացվեն երկրորդ ընթերցման։

«Վլադիմիր Վլադիմիրովիչը համաձայնել է այս առաջարկի հետ», – ասել է Կրաշենիննիկովը ՌԻԱ Նովոստիին։

Պատգամավորն ընդգծել է` քվեարկության օրը մարդիկ չեն աշխատի, բայց կվարձատրվեն։

Պուտինը կանգնեցրել է ավտոշարասյունն ու մոտեցել մարդկանց. տեսանյութ

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության կարգը կսահմանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որը կհաստատի քվեաթերթիկների ձևն ու տեքստը, քվեաթերթիկների պատրաստման և մատակարարման կարգը։

Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև