«Լայֆհաք». ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց «Այո՛» տարբերանշան

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որն արդեն «մեմերի» ու «գիֆերի» է վերածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում հրապարակվել է մի տեսանյութ, որում մանրամասն երևում է, թե ինչպես կարելի է սևուսպիտակ տարբերանշանը Photoshop ծրագրով վերածել գունավորի։

«Լայֆհաք. ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց լոգո»,– տեսանյութին կից գրել է օգտատեր Արմեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը ներկայացվեց երեկ և իսկույն բուռն քննարկման թեմա դարձավ։

«Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 մլն դրամ։ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է` եթե ապացուցվեց, որ տարբերանշանն ընդօրինակված է, ՔՊ-ն հայտարարություն կանի։

Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին